«Նոր գիրք» 3/13. «Կարմիր ժապավենը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեցեք գրքեր և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք:

Ֆրանսիական գրականություն

Ժան-Քրիստոֆ Ռյուֆեն, «Կարմիր ժապավենը»

«Կարմիր ժապավենը» վեպ է մի մարդու մասին, ով հոգեբանորեն չի հաղթահարել պատերազմը՝ անկախ դրա ելքից: Պատմությունը ցույց է տալիս, որ նրա իսկ ներսում ծագած պատերազմը երբեք չի ավարտվի...

Ֆրանսերենից թարգմանել է Ռուզան Միրզոյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Հայ գրականություն

Գուրգեն Մահարի, «Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով», հատոր 9

Մանրաքանդակներ, հուշեր, ուղեգրություններ: Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են մանրաքանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում նաև ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:

Գիրքը լույս է տեսել Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ:

Հատորի խմբագիրներն են Վարդան Մատթէոսեանը և Արքմենիկ Նիկողոսյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Լուսինե Ղազարյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում