Հասարակական

Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը

2 րոպեի ընթերցում

Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացիների մեծամասնությունը հավանություն է տվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 74 տոկոսը ճիշտ է համարել Բունդեսթագի որոշումը:Գերմանացիների 91 տոկոսն այն կարծիքին է, որ Թուրքիան Գերմանիայի համար վստահության արժանի գործընկեր չԷ: Ապրիլին այս թիվը ցածր Էր 12 տոկոսային կետով:

Թուրքիան հուսալի գործընկեր Է համարում հարցվածների միայն 7 տոկոսը, ինչը տասը տոկոսային կետով պակաս Է, քան ապրիլին:

Հավանաբար հենց Անկարայի նկատմամբ անվստահությունն Է պատճառը, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը, այն կարծիքին Է, որ Գերմանիան չպետք է զիջումներ անի անայցագիր ռեժիմի հարցում, նշում Է ARD-ն:

Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի շրջանակներում նրա քաղաքացիների համար այցագրերը չեղարկելու պատրաստակամության մասին, եթե Անկարան կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես, վերանայի ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, հայտարարելով, որ Թուրքիան «իր ուղին ունի»: Ավելի ուշ նա սպառնացել Էր Բրյուսելին դուրս գալ միգրացիոն գործարքից, եթե անայցագիր ռեժիմ չտրամադրվի իր երկրի քաղաքացիներին:

Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Բեռլինն այդ հարցում չպետք Է զիջի Անկարային, եթե նույնիսկ դա հարվածի տակ դնի փախստականների վերաբերյալ գործարքը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում