Քաղաքագետը կասկածում է, որ Ադրբեջանը կհամաձայնի շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող հարաբերական անդորրը պայմանավորված է միայն Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարով: «Այն, որ հիմա շփման գծում հրաաբերական անդորր է տիրում, պայմանավորված չէ միայն «Ֆորմուլա 1» մրցաշարով: Դա ընդհանրապես կապված է հետապրիլյան իրավիճակի հետ: Այն, ինչ եղավ ապրիլին, ուղղակի չէր կարող շարունակվել նույն կերպ: Լարվածությունը պետք է այսպես, թե այնպես թուլանար: Այդպես եղել է տասնյակ անգամներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ «Ֆորմուլա 1» մրցաշարը ևս որոշակի ազդեցություն ունի, քանի որ հիմա ադրբեջանական ղեկավարությունը զբաղված է մրցաշարի կազմակերպչական հարցերով: «Բայց սա չի նշանակում, որ անմիջապես մրցաշարի ավարտից հետո լարվածություն կառաջանա շփման գծում: Իհարկե, շատ դժվար է ասել, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ չեն լինի, բայց չեմ կարծում, որ դա կարող է լինել անմիջապես «Ֆորմուլա 1»-ի ավարտից հետո»,- նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, միևնույնն է, հակառակվելու է դրան, իսկ Մինսկի խմբի համանախագահների լծակները՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու այնքան էլ մեծ չեն:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին, քաղաքագետն ընդգծեց, որ կարճաժամկետ հեռանկարում ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին մասնակցելու հնարավորություններ չի տեսնում: «Բանակցությունները միայն Հայաստանի ցանկությամբ չեն ընթանում: Եթե այդպես լիներ, ղարաբաղյան կողմը լիարժեք մասնակից կլիներ բանակցություններին:

Բայց հայկական կողմն, իհարկե, կշարունակի մասնակցել բանակցություններին այն պարզ պատճառով, որ բանակցությունները հանդիսանում են անվտանգության և ստատուս քվոյի պահպանման, անվտանգության ապահովման քաղաքական ձևաչափ: Փորձը ցույց է տալիս, որ այն հակամարտությունները, որտեղ կա բանակցային գործընթաց, դրանք շատ ավելի լավ զարգացում են ունենում, քան նրանց, որտեղ ընդհանրապես բանակցություններ չկան: Դրանից բացի՝ բանակցությունները նաև խնդիրը միջազգայնացնելու հնարավորություն են տալիս: Այսինքն, դա հնարավորություն է տալիս անել այնպես, որ խնդրով զբաղվեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Եթե բանակցությունները շարունակվելու են, հայկական կողմը կմասնակցի այդ գործընթացին»,- մանրամասնեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայերեն

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը