Սպորտ

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է  ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարությամբ հերքել է հայկական մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ ծանրամարտի աշխարհի 2010 թվականի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղերդմամբ՝ ՀԱՕԿ լրատվության բաժինը կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նաև նշել է. «Ի պատասխան վերը նշված հրապարակումների՝ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա: Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում