Քաղաքականություն

Միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման ժամանակ միջազգային հանրության համերաշխություն չեղավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ներկա իրավիճակին` նախագահն ասել է. «Այս պահին իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: Սակայն երբ Ադրբեջանը զինված հարձակում սկսեց, միջազգային հանրությունը համերաշխություն չցուցաբերեց: Մենք կցանկանայինք, որպեսզի իրենց հայտարարություններում առավել հստակ ընդգծվեր, թե ինչ է կատարվել. Ադրբեջանը հարձակում է իրականացրել»:

Լրագրողի հարցին, թե որը կլինի կոչը միջազգային հանրությանը` Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանը փոքր երկիր է: Մենք գիտակցում ենք, որ գուցե տնտեսապես ավելի քիչ հետաքրքրություն ենք ներկայացնում: Մեր մտահոգությունն այն է, որ անարդարությունը կոչվի իր անունով: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, եթե եվրոպական ձայները դատապարտեին Ադրբեջանի գործողությունները: Եթե դա բավարար չլիներ, հետագա քայլ կարող էին դիտարկվել պատժամիջոցները»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում