Սերժ Սարգսյանը Բունդեսթագի պատգամավորներին հորդորել է չվախենալ Էրդողանի նախազգուշացումներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել է գերմանացի օրենսդիրներին չվախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլինի ու Անկարայի միջև հարաբերությունները վատացնելու նախազգուշացումներից և շարժվել առաջ` ընդունելով Օսմանյան ուժերի կողմից հայերի նկատմամբ իրականացված 1915 թվականի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ` Բունդեսթագի պատգամավորները տեսնում են խնդիրը նույն կերպ և թույլ չեն տա իրենց վախեցնել: Եթե մեկը սկսում է կարճաժամկետ քաղաքական շահերի համար գնալ փոխզիջումների, ապա դա վերջանում է նրանով, որ այդ փոխզիջումները կրկին ու կրկին շարունակվում են: Եվ դա շատ վատ է Գերմանիայի համար, վատ է Եվրոպայի ու ողջ աշխարհի համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով փախստականների խնդրի շրջանակում ԵՄ-Թուրքիա համագործակցությանն ու այդ համագործակցության միջոցով Գերմանիայի վրա գործադրվող ճնշմանը` Սարգսյանն ասել է. «Ես ունեմ զգացում, որ այդ համաձայնությունը կառուցված է ավազի վրա և այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի դա իրագործել դեռ երկար ժամանակ»:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում