Սպորտ

Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին

1 րոպեի ընթերցում

 Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը չի կարողանա օգնել Իսպանիայի հավաքականին Եվրոպայի 2016թ. առաջնության ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստի ստացած վնասվածքը լուրջ է, և նա չի կարողանա մասնակցել 2016թ. Եվրոպայի առաջնությանը:

Դանիել Կարվախալը բուժզննում է անցել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է երկրորդ աստիճանի բարդության մկանային վնասվածք: Կարվախալի փոխարեն Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Լոնդոնի «Արսենալ»-ի աջ պաշտպան Հեկտոր Բելյերինը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղի 52-րդ րոպեին արքայական ակումբի աջ պաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Նրա փոխարեն ՉԼ եզրափակիչ հանդիպումը շարունակեց բրազիլացի պաշտպան Դանիլոն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում