Պատմության սև էջից Գերմանիան կազատվի Ցեղասպանության իրողության հետ հաշվի նստելով. Սաֆրաստյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության սև էջերից ամբողջությամբ ազատվելու համար Գերմանիան պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատվության խնդիր ունի: Գերմանիայի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակում հասկանում են, որ իրենց երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի: Նա կարող էր կանգնեցնել ցեղասպանությունը, բայց դա չարեց: Այդ մասին վկայում են Գերմանիայի դիվանագետների նամակները: Եթե Գերմանիան ուզում է լրիվ ազատվել պատմության սև էջերից, ապա պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի սպասվող քննարկմանը` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դժվար է ասել, թե այն ինչ ճակատագիր կունենա: «Ճիշտ է, խոսվում է Գերմանիայից եկող դրական ազդակների մասին, կան հայտարարություններ այն մասին, որ այս անգամ գործընթացը կունենա տրամաբանական ավարտ, բայց, մյուս կողմից, երևում է, թե Թուրքիան ինչ ճնշում է գործադրում Գերմանիայի վրա: Իսկ մենք տեսել ենք այն, որ նախկինում Գերմանիան տեղի է տվել թուրքական ճնշումներին: Հետևաբար 100 տոկոսով ես վստահ չեմ, որ առկա ձևակերպումներով բանաձևը կընդունվի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ի վերջո, ներկա փուլում Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում որոշակի խստացումներ են նկատվում: «Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է նպաստավոր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար». հարցին ի պատասխան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է հիշել մի բան` ԵՄ-ին պետք է Թուրքիան, Թուրքիային էլ` ԵՄ-ն:

«Դավութօղլուի հեռանալուց հետո, այո, Թուրքիա- Եվրամիության հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան` կապված փախստականների գործարքի հետ: Բայց Եվրամիությունը փախստականների հարցում Թուրքիայի հետ համագործակցության կարիքն ունի: Թուրքիան էլ ձգտում է օգտվել այդ իրադրությունից, ստանալ ԵՄ-ից օգնություն և լուծել իր խնդիրները` կապված վիզայի վերացման հետ»,-ասաց թուրքագետը: Նրա խոսքով, ամեն դեպքում, տեսնում ենք, որ եվրոպական երկրներում քաղաքական, հասարակական հատվածում գնալով մեծանում է քննադատությունը Թուրքիայի, հատկապես, Էրդողանի դիկտատուրական նկրտումների նկատմամբ: Մյուս կողմից էլ Էրդողանն է իր հայտարարությամբ ուժեղացնում լարվածությունը:

«Ինչպես տեսնում ենք, ներկա փուլում անկայուն իրավիճակ է ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Ահա այս պայմաններում առաջանում է օրինագծի խնդիրը: Կարելի է ասել դեռ ոչ մի բան պարզ չէ: Իրադրությունը փոխվում է ամեն օր, գնում է առևտուր երկու կողմերի միջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` հիշեցնելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անցյալը չպետք է օգտագործվի ներկայի խնդիրները լուծելու համար:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում