Ֆուտբոլի մրցաշար. երևանյան դպրոցներին տրամադրվել է մարզական գույք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներին տրամադրել է մարզական գույք` ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք: Նախաձեռնությունը նշանավորվել է մայրաքաղաքի վարչական շրջանների հանրակրթական դպրոցական թիմերի միջև անցկացված ֆուտբոլի մրցաշարով: Ավան վարչական շրջանի համար 171 հիմնական դպրոցի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 162 հիմնական դպրոցի թիմերի մասնակցությամբ կայացած եզրափակիչ խաղին քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների պետերի հետ ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ խաղի մեկնարկը, ողջունելով եզրափակիչ հասած թիմերին ու մարզիչներին՝ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ ՀՖՖ-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում ՀՖՖ կողմից երևանյան դպրոցներին նվիրաբերած մարզագույքը խթան կհանդիսանա ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերը դպրոցներում ավելի հագեցած ծրագրով անցկացնելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ ևս կնպաստի վարչական շրջաններում կազմակերպվող մարզական տարաբնույթ միջոցառումների պատշաճ անցկացմանը, որում ներգրավվում են տարբեր տարիքային խմբերի հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ:

ՀՖՖ մրցավարական անձնակազմի կողմից սպասարկվող ֆուտբոլային հանդիպման եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականների «Սիամանթո» թիմը: Հաղթական գավաթը թիմի ավագին հանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Դպրոցական թիմերին հանձնվել են նաև մարզագույք և խրախուսական մրցանակներ:

Հայերեն Русский

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից