Սպորտ

Բունդեսլիգայի ֆուտբոլիստները մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին

1 րոպեի ընթերցում

Բունդեսլիգայի ֆուտբոլիստները մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 24ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳերմանականKicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով հարցվածների 31,1 տոկոսի ձայները: Մխիթարյանն առաջ է անցել «Բավարիա»-ի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց (21,1 տոկոս) և Թոմաս Մյուլլերից (13,6 տոկոս), ինչպես նաև իր թիմակից Պյեր Էմերիկ Օբամեյանգից (13,2 տոկոս):

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում