Life

Ուկրաինան կմնա Եվրատեսլի հաղթող. Եվրոպական հեռարձակողների միություն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան կմնա Եվրատեսլի հաղթող. Եվրոպական հեռարձակողների միություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կմնա Եվրատեսլ 2016-ի հաղթող, իսկ քվեարկության արդյունքները չեն վերանայվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը` դիտարկելով մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով ստորագրահավաքը:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրանան ներկայացնող Ջամալան`«1944» երգով: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղարիան, 11` Մալթան, 10-ական` Հունաստանը, Մոնտենեգրոն, 8` Կիպրոսը, 6` Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան:

Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության ընդհանուր արդյունքներով` Հայաստանը հայտնվեց լավագույն տասնյակում` զբաղեցնելով 7-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում