Կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսելը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսելը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը:

«Ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել: Իհարկե, պետք է դա անել: Մեզնից յուրաքանչյուրը, լինի գործադիր, թե օրենսդիր, թե դատական օղակ, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին: Մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել ենք: Պարտադիր չէ, որ այդ չորսօրյա պատերազմը լիներ ու նոր խոսենիք բարեփոխումների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող ապրիլի սկզբի իրադարձությունները կանխատեսել, խոսել եմ փոփոխությունների մասին: Երբ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումները, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր, անկախ նրանից ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, այդ փոփոխությունները պետք է ընթանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, շատերը բավարարած չեն այդ փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի չեն հասցնի:

«Տեսնում եք փոփոխություններ տնտեսության, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից ռազմական գործողություններ են, արդյո՞ք դրանք համատեղելի են: Միշտ էլ կարելի է իշխանութուններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար: Բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը դա է»,-հավելել է նախագահը:

Հայերեն English Русский

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին