Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորել է Վիեննայի համաձայնությունը մշտադիտարկման մեխանիզմների հետ կապված

1 րոպեի ընթերցում

 Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորել է Վիեննայի համաձայնությունը մշտադիտարկման մեխանիզմների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին:

ՀանդիպմանըմասնակցելենՀՀ-ումԳԴՀփոխդեսպանՆադիաԼիխտենբերգերըևՀՀ Առաջին նախագահիգրասենյակիտնօրենԱվետիսԱվագյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում