Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական էր Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը, այդ թվում` համանախագահող երկրների հայտարարությունը՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ, այն համատեքստում, որ դրանում ներառված են ՀՀ նախագահի ներկայացրած նախապայմանների իրագործմանն ուղղված քայլերը, Աբրահամյանը նշեց. «Եթե այս հանդիպումը դիտարկենք Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում, ապա ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հստակ ամրագրված էին ավելի վաղ հայկական կողմից ներկայացվող առաջնայնությունները. 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտություն, շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ վերջնական համաձայնություն: Առկա է համաձայնություն նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:

Աբրահամյանը հիշեցրեց նաև, որ մինչև Վիեննայի հանդիպումը Ադրբեջանը «կատաղի» դիմադրում էր միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկին, բայց, ինչպես նկատելի է, այն ուղղակի պարտադրվել է ու Ադրբեջանն ուղղակի այլ ելք չի ունեցել:

Քաղաքագետն արձանագրեց, որ գործընթացի այս փուլում ևս, հայկական կողմի և միջազգային հանրության մոտեցումները հիմնականում ներդաշնակ են, ինչն առավել է ընդգծում Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը: «Անկախ ձեռք բերված պայմանավորվածությունից` պետք է ամրագրել այս պահին ունեցածն ու շարժվել առաջ, հնարավոր բոլոր ճանապարհներով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին