Քաղաքականություն

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

 Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում՝ Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում