Life

Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. ԱԳՆ պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. ԱԳՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար «Եվրատեսիլ-2016»-ում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանին հեռացնել ցանկացողները պարզապես վախենում են նրա հաղթանակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:

«Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի համար, կամ վախենում են նրա հաղթանակից, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սատարողներն են»,- գրել է Մկրտչյանը:

Միջազգային հանրությանը «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչում մայիսի 11-ին Իվետա Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ` հանդես գալով 7-րդ համարի ներքո: Կիսաեզրափակիչի արդյունքներով` նա կշարունակի պայքարը մրցույթի եզրափակիչում: Հայաստանի հետ պայքարը եզրափակիչում կշարունակեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:

Կիսաեզրափակիչի արդյունքներին սպասելիս «կանաչ սենյակում» հայաստանյան պատվիրակը ծածանել էր Արցախի Հանրապետության դրոշը, ինչը դժգոհության ալիք էր առաջացրել Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն կատարվածը որակել էր որպես սադրանք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում