Քաղաքագետը ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծն Ադրբեջանին զսպելու քաղաքական գործիք է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագծի քննարկումն Արցախի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու և սահմանված կարգով Ազգային ժողով ուղարկելու կառավարության որոշմանը: «Ես կարծում եմ` պետք է ելնել այն գաղափարից, որ ուշ, թե շուտ Արցախի անկախությունը ճանաչվելու է և ճանաչվելու է ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև միջազգային հանրությունն է ճանաչելու: Սա պետք է հստակ գիտակցել: Իհարկե, մեր նպատակը հենց դա է, և ես վստահ եմ, որ խնդիրը կլուծվի: Բայց ժամկետների հետ կապված ես, իհարկե, խորհուրդ չեմ տա շտապել, որովհետև բոլորդ հասկանում եք, որ այս պահին գերակա խնդիրը անվտանգության ապահովումն է, իսկ այդ օրինագծի եզրակացությանը հավանություն տալն այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մի քայլ է: Դա Ադրբեջանին քաղաքականապես զսպելու գործիք է, որը, կարծում եմ, իր դրական ազդեցությունը կունենա»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում հստակ կիմանան՝ այս պահից սկսած, եթե նրանք ևս մեկ նման սադրանքի գնան, ապա Արցախի անկախությունը միանգամից կճանաչվի Հայաստանի կողմից և Ադրբեջանի հետ բանակցությունների բոլոր առիթներն ու թեմաներն այլևս սպառված կլինեն: «Սա, կարծում եմ, որ այդ նպատակով է արվում: Այդ նախագիծը կարող է խորհրդարանում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի սպառնալիքը կա»,- հավելեց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը խորհրդարան է ուղարկվել Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան զսպելու նպատակով: Նրա գնահատմամբ՝ դա լավ քաղաքական գործիք է Ադրբեջանին զսպելու համար:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվելԱզգային ժողովի պատգամավորներԶարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած«Արցախի Հանրապետությունը ճանաչելումասին»ՀՀ օրեն­քի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Ազգային ժողովումքննարկելիսհարակից զեկուցմամբ հան­դես կգաՀՀարտաքինգործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հայերեն

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին