Զինված ուժերում պաշտոնանկությունները միտված են կառավարման համակարգի բարելավմանը. Օհանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Ազգային ժողովում պատգամավորների հետ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին: «Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

Լրագրողի հարցին՝ նրանք պաշտոնանկ են արվել քառօրյա պատերազմի ընթացքում բացթողումների՞ համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, խնդրում եմ ավելորդ հարցեր մի տվեք»:

Անդրադառնալով պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցին՝ նախարարը նշեց, որ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու: «Նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ: Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննության անցկացման շրջանակներում: Այդ գործունեությունը կանոնակարգված է, և բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր, որոնց ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են: Իսկ ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական և այլ առավելություններից: Բանակն այն կառույցը չէ, որ ինքնուրույն միջոցառումներ չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- հավելեց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև ԼՂ-ում պաշտոնանկությունների մասին հարցին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանության բանակը լիարժեք կատարել է իր առջև դրված խնդիրը՝ թույլ չտալով հակառակորդին որևէ առավելության հասնել: «Եթե դուք իմանաք՝ ինչ է նշանակում պաշտպանություն, ինչ է նշանակում պաշտպանության խորքում համապատասխան մարտավարական գործողություններ, ապա չեք հարցին՝ կա՞ն պաշտոնանկություններ, թե՞ չկան: Պաշտոնանկությունները նախ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խնդիրն է, և երկրորդ, եթե ժողովուրդը բանակի հետ միասին հերոսություններ է արել ու կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Խորհուրդ կտայի փառաբանել այն տղաներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են և ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»,- եզրափակեց նախարարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը ԱլիկՄիրզաբեկյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել նաև Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ