Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը հակամարտությունը նոր փուլ կտեղափոխի. Մարգարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի կարող վերջնական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այլ ընդամենը խնդիրը նոր փուլ կտեղափոխի: Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Դա կլինի մի փուլ, որտեղ Ադրբեջանը ինչ-որ իմաստով կստանա այն մոտեցումը, որը միշտ ցանկացել է: Այսինքն, Ադրբեջանը դա կհամարի բանակցային գործընթացի ավարտ, քանի որ կարգավիճակը հայաստանյան կողմից որոշվել է, և իրենց խնդիրն է լինելու՝ ինչպես գործել նման պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում Ադրբեջանի քայլերից մեկը կարող է լինել պատերազմի վերսկսումը:

Նրա խոսքով՝ շփման գծում կրակի ինտենսիվությունը շարունակվելու է, իսկ բանակցային գործընթացը ժամանակավորապես դադարելու է: «Խոսքը գնալու է նրա մասին, թե որքանով այլ արտաքին դերակատարները կարող են կարգի հրավիրել Ադրբեջանին և կողմերին բանակցային սեղան վերադարձնել և ինչպիսին է լինելու այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը»,- ասաց քաղաքագետը:

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելԱզգային ժողովի պատգամավորներԶարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած«Արցախի Հանրապետությունը ճանաչելումա­սին»ՀՀ օրեն­քի նախագիծը:Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետությանկառավարությունը ներկայացվածօրենքի նախագծիընդունումըպայմանավորում էՀայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Միաժամանակ, ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգաՀՀարտաքինգործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում