ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից. Վլադիմիր Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել: Տպավորություն է, թե Ադրբեջանում անգամ ժողովրդավարության մասին գրքերն են վերացել, որոնք կարելի է կարդալ ու տեղեկանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ news.am-ի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը` մեկնաբանելով ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարությունները:

«Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաև բանտերից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնու՞մ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել և այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները և քննարկել դրանք»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը:

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը նաև շեշտել է. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում