Քաղաքականություն

Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

 Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. Մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում