Պատերազմական գործողություններով Ադրբեջանը փորձում է ծածկել ներքին խնդիրները. Արա Պապյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Արա Պապյանը չի բացառում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունները կարող են նորից վերսկսվել, քանի որ պատերազմական գործողություններով Ադրբեջանը փորձելու է ծածկել ներքին խնդիրները:Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այդ ճանապարհով նպատակ կհետապնդի միջազգային հանրությանը թելադրել իր պայմանները: «Որքան այդ երկրում տնտեսական վիճակը վատանա, այնքան հավանական կլինի պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս իրավիճակում մեզ մնում է լուրջ պատրաստվել, իրականացնել լուրջ բարեփոխումներ, կադրային փոփոխություններ, հավասարակշռել հարաբերություններն այլ երկրների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արա Պապյանը:

Նա հավելեց, որ կողմնակից է բանակցություններին, սակայն այս պահին բանակցությունները վերսկսելու նախադրյալներ չի տեսնում: «Իսկ Մինսկի խումբն ընդամենը միջնորդների խումբ է, նրանք ընդամենը կարող են խոսք տանել բերել, նպաստել խնդրի կարգավորմանը, սակայն որոշում կայացնել չեն կարող: Ես կարծում եմ, որ մադրիդյան սկզբունքներն արդեն սպառել են իրենց: Այսինքն, այդ հող` կարգավիճակի դիմաց սկզբունքը, որ դրված է մադրիդյան սկզբունքների հիմքում, Ադրբեջանի հետ չի աշխատում: Միջազգային հարաբերություններում պայմանագրերը գործում են, եթե կա փոխադարձ վստահություն, սակայն երբ մենք ունենք երկիր, որը պարբերաբար դրժել է խոստումը, այդ ամենը չի կարող աշխատել: Եթե այս տարիների ընթացքում Ադրբեջանը հավատարիմ մնար հրադադարի պայմանագրին, միգուցե, հիմա հնարավոր լիներ քննարկել այդ հարցերը, բայց Ադրբեջանն այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ որևէ կերպ այդ երկրին չի կարելի վստահել ու հավատալ»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին զսպելու լավագույն տարբերակը կարող է լինել այդ պետությանն իր փողի աղբյուրից զրկելը, իսկ նրանց փողի հիմնական աղբյուրը նավթի ու գազի պաշարներն են: «Դուք նկատած կլինեք, որ Ադրբեջանը ագրեսիվ է դառնում այն ժամանակ, երբ նրա զենքն է ավելանում, իսկ այդ զենքը փողով են գնում: Մենք պետք է կարողանանք նաև սպառազինությամբ հավասարակշռվել Ադրբեջանի հետ»,- եզրափակեց Պապյանը:

Հայերեն

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին