Իվետա Մուկուչյանը ներկայացնում է LoveWave-ի նոր քավրը` էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցույթին ընդառաջ ներկայացրել է իր LoveWave երգի նոր քավր տարբերակը: Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով քավրն իրականացվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Իվետա Մուկուչյանի խոսքով` երգի նոր տարբերակը ամբողջությամբ այլ զգացողություններ է իր մեջ արթնացնում, նոր ու ազատ վիճակ: «Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաեւ նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ: Հենց այդ պատճառով էլ սկսեցինք համագործակցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ եւ պետք է ասեմ, որ այս համագործակցությունն ուղղակի հիանալի ստացվեց»,- նշում է Իվետա Մուկուչյանը` հույս հայտնելով, որ այս տարբերակը եւս կսիրվի` ներառելով այլ երաժշտական ճաշակ ունեցող երաժշտասերներին:

Միքայել Ոսկանյանի խոսքով` չափազանց հաճելի է համագործակցությունը Իվետա Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ երգչուհու հետ: «Մեզ համար շատ հետաքրքիր էր նման աշխատանքը, մեզ համար էլ նորույթ էր: Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաեւ հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշում է Միքայել Ոսկանյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաեւ LoveWave երգի ռեմիքսը:

Մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ, որտեղ արդեն նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Հայերեն English Русский

«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան

Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի