ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կլինի անլրջություն. Կիրո Մանոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան էլ Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելը փորձի արդարացնել ռազմաքաղաքական տնտեսական հաշվարկներով, դա հայկական կողմի համար հասկանալի չի կարող լինել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայկական կողմն այդ հարցի առնչությամբ միշտ էլ դժգոհություն հայտնել է, ունեցել է հիասթափություն, երբ մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամուն զենք է վաճառել: Մենք տեսանք, որ ապրիլի սկզբին չորսօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը բավական շատ օգտագործեց նաև այն զինատեսակները, որոնք գնել էր Ռուսաստանից: Կարծում եմ, այստեղ նույնպես անելիք ունենք: Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է տարբեր հարթություններում բարձրացնենք` բերելով ինստիտուցիոնալ մակարդակի, որ կարողանանք Ռուսաստանի հետ հարաբերությունները իսկապես պահել մեր ցանկացած մակարդակի վրա, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանությունում: Ի վերջո, որքան մեր շահերից է բխում, որ Ռուսաստանը լինի մեր ռազմավարական գործընկերը, այնքան էլ Ռուսաստանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի իր ռազմավարական գործընկերը: Այստեղ մեզ սիրելու չսիրելու հարց չկա: Մենք մեզ պետք է պահենք այնպես, որ ստիպված լինի իր ստանձնած հանձնառությունները կատարել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիտարկումներին` Կիրո Մանոյանը նշեց, որ Հայաստանի դուրս գալն անլրջություն կլինի: «Մենք պետք է հետապնդենք, որ յուրաքանչյուրն իր պարտականությունը կատարի: Այնտեղ մեր երազած գործընկերները չեն, բայց պետք է շարունակել աշխատել, հատկապես, որ միությունն ինքը շատ երիտասարդ է»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Հայերեն

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին