Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալիթի շոուների աշխարհահռչակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա կոչ է արել լինել միասնական` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին: Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Այսօր ինձ և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի համար չափազանց կարևոր հիշատակի օր է: Մենք պետք է միասնական լինենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշել է Քիմ Քարդաշյանը:

Ավելի վաղ գրառում էր կատարել նաև նրա քույրը` Քլոեն, որում ասվում էր. «Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ցեղասպանությունները, ջարդերը և մարդկանց կոտորածներ ահավոր քայլեր են: Մենք պարտավոր ենք լուռ չլինել մարդկային տառապանքների հանդեպ որտեղ էլ և երբ էլ դրանք տեղի ունենան` անկախ ռասայից կամ տեսակից: Լռությունը ոգևորում է ճնշողին և ոչ երբեք ճնշվածին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ լռի ու չեմ հավատա, որ մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են: Եկեք այսօր հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողությամբ»:

Фото опубликовано Kim Kardashian West (@kimkardashian) Апр 24 2016 в 9:59 PDT

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում