Սիրիայում կաթոլիկների համայնքն արդեն կարելի է վերացած համարել. ԱՄՆ գիտնական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստի ու ցեղասպանագիտության հարցերով դոցենտ Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում բարձրաձայնեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին: Իր ելույթում Ջոյդեն-Ֆորջին ընդգծեց, որ Սիրիայում և Իրաքում եզդիները և քրիստոնեական փոքրամասնությունները ենթարկվում են ցեղասպանության, տեղահանվում են իրենց տարածքներից ու սպանվում: «Այս համայնքները Սիրիայում և Իրաքում շատ փոքր են, և նման վայրագություններից հետո դժվար կլինի դրանք կրկին վերականգնել: Հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ամենին վերջ դնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ «Իլսամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հստակ թիրախավորել են քրիստոնյաներին և այլ էթնիկ խմբերին ու զանգվածաբար կոտորում են նրանց: «Իրաքում եզդի և քրիստոնյա չափահաս տղամարդկանց գլխատել ու գնդակահարել են, իսկ երեխաներին, կանանց բռնաբարել ու սպանել: Շատերն այսօր գտնվում են ստրկության մեջ»,- հավելեց Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջին:

Նրա խոսքով՝ Սիրիայում կաթոլիկների համայնքն արդեն կարելի է վերացած համարել, քանի որ նրանց մի մասը սպանվել, իսկ մյուս մասը գաղթել է: «Սիրիայի կաթոլիկների արքեպիսկոպոսն ինձ ասել է, որ այդ համայնքը կարելի է վերացած համարել, քանի որ մինչ սիրկական ճգնաժամը Սիրիայի տարածքում 50 հազար կաթոլիկ է ապրել, իսկ ներկա պահին մի մասը փախել է Սիրիայից կամ սպանվել»,- եզրափակեց Ջոյդեն-Ֆորջին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում