Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի ամոթն է, որից պետք է ազատվել. թուրք գիտնական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում թուրք գիտանական և մարդու իրավունքների պաշտպան Սայիթ Չեթինօղլուն խիստ քննադատության ենթարկեց Թուրքիայի ղեկավարությանը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշման համար: Չեթինօղլուն նշեց, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը նաև Թուրքիայի ամոթն է, որից հարկավոր է ազատվել: «1915 թվականին տասնյակ հազարավոր երեխաներ և հայ կանայք սպանվեցին, վաճառվեցին: Կարելի է ասել՝ նրանց հոգիները գողացան: Սա մի իրավիճակ է, որը մեզ ամաչեցնում է, և մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց թուրք գիտնականը:

Նա անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի քայլին, ով խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հերթով ցույց է տվել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների լուսանկարները՝ որակելով դա շատ կարևոր, բայց կիսատ քայլ: «Թուրքիայում կա Սևան Նիշանյան անունով մի գրող, ով մի քանի տարի է, ինչ բանտում է: Ես անհանգստանում են իմ ընկերոջ կյանքի համար»,- ասաց նա:

Նա հավելեց, որ Թուրքիայի խորհրդարանի ներկայիս շենքը կառուցված է հային պատկանող տարածքի վրա, վարչապետի և Էրդողանի նստավայրերի տարածքները ևս հայերին են պատկանել: «Այսօր կան մարդիկ, ովքեր իրենց գույքը, հարստությունը դիզել են հայերից խլած ունեցվածքով: Ես կարծում եմ՝ այժմ դրա դեմ խոսելը մարդկության պարտքն է»,- ասաց թուրք մտավորականը, ով ընդունում է, որ անարդարություն է տեղի ունեցել և 1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը կոտորվել է:

Սայիթ Չեթինօղլուի խոսքով՝ իր երկրում իրեն նույնիսկ չեն թողնում կոնֆերանսների մասնակցել՝ որպես զեկուցող: Նրան նույնիսկ միջոցներ չեն տրամադրում կոնֆերանսներ կազմակերպելու համար:

Հայերեն العربية English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել