Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության ցավն է. Ջորջ Քլունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է, սակայն այն ոչ միայն հայության, այլև ամբողջ մարդկության ցավն է: «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին: «Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քլունին:

Քլունին շեշտեց, որ անհնար է հերքել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: «Գիտեք, Հոլոքոստից հետո անընդհատ լսել ենք «այլևս երբեք» արտահայտությունը, սակայն դրանից հետո եղել են Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանությունները»,- ասաց Քլունին:

Անդրադառնալով նիստը վարողի հարցին, թե ի՞նչն է իրեն ստիպել օգնել Դարֆուրի ցեղասպանությունից տուժած անձանց, Քլունին ընդգծեց, որ ինքն ԱՄՆ-ում մեծացել է մի ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության համար լուրջ զարգացումներ ու շարժումներ էին լինում: «Այս ամենը տեսնելով՝ չես կարող ուղղակի անտեսել ու մեջքով շուռ գալ: Պետք է ասեմ, որ փառքը խեղդող է, երբ քեզ անընդհատ հետևում են տեսախցիկները: Սակայն երբ ես կարդացի հոդվածներ Դարֆուրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոշեցի, որ այդ տեսախցիկները պետք է հետևեն ոչ միայն ինձ, այլ նաև դրանց միջոցով մենք պետք է բարձրաձայնենք այնտեղ տեղի ունեցողի մասին»,- նշեց նա:

Նա նաև ուրախությամբ նկատեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան ու շատ ուրախ է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, մասնակցում եմ այս հոյակապ միջոցառմանը»,- եզրափակեց Քլունին:

Հայերեն العربية English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres