Հարցազրույց

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հիասթափեցնող է համարում

6 րոպեի ընթերցում

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հիասթափեցնող է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Ցեղասպանության արդար պատմական ճանաչման Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև հաշտեցումը բարդ է, եթե ոչ անհնարին: Այդուհանդերձ, միայն երկու կողմերից արվող ամենօրյա քայլերն են, որ կարող են հանարվոր դարձնել հասարակությունների տրանսֆորմացիան: Սակայն այդ քայլերը սկսելը դժվար կլինի, եթե Թուրքիան չկարողանա առաջինն ընդունել ամենատարրական ճշմարտությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Մանիտոբայի համալսարանի (Կանադա) պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը:

-Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը, ավելին, այն փորձում է փակել մյուսների աչքերն այս հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-1997 թվականին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան ընդունեց բանաձև, որով վերահաստատվում էր այն, որ 1915 թվականին ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունը Թուրքիայում ցեղասպանություն է: Այս բանաձևը ավելի մեծ ուժ ստացավ, երբ 2005 թվականին ընդունվեց մեկ այլ բանաձև, որը դատապարտում էր թուրքական պետությանը ցեղասպանության ժխտման համար՝ ընդգծելով այս հարցով բոլոր ցեղասպանագետների միակարծությունը, ինչպես նաև նշելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիային, և այն առանցքային պատճառն էր, որ նպաստեց Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության կոնցեպտը զարգացնելուն:

-Ինչպե՞սկգնահատեքայսհարցումմիջազգայինհանրության դիրքորոշումը:

- Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կոչ է արել ողջ աշխարհի ժողովուրդներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մինչև օրս 26 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչել են այս իրադարձությունները որպես ցեղասպանություն: Համաշխարհային պատմության մեջ նման նշանակալի ողբերգության համար սա շատ փոքր ու հիասթափեցնող թիվ է:

-Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ կարող է լինել ապագայում ցեղասպանությունների կանխարգելման հարցում:

- Ցեղասպանագետների շրջանում կա որոշակի տարակարծություն ցեղասպանության օրինակների անվանման արդյունավետության հարցում, սակայն ասոցիացիան շարունակում է առաջ շարժվել՝ գիտակցելով, որ ցեղասպանության մասին կրթությունը նպաստում է դրա կանխարգելմանը: Անկախ նրանից, թե ինչպես կարող են մեկնաբանել ցեղասպանությունը, Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր օրինակ է, քանի որ այն ցույց է տալիս ոչնչացման շատ մեթոդներ, որոնք Լեմկինն առաջին անգամ նշեց տերմինը ստեղծելու ժամանակ: Այդ իսկ պատճառով, Հայոց ցեղասպանության ընդունելն ու հասկանալը կարևոր քայլ է ցեղասպանության իրականացման մեխանիզմները հասկանալու ճանապարհին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նպաստում է ընթացող ցեղասպանական գործընթաներն ավելի լավ հասկանալուն ու գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև տալիս է հույս, որ մենք կարող ենք մոբիլիզացնել անհատների, ովքեր կպահանջեն դիմել գործողությունների`կանխելու ապագա ցեղասպանությունը:

-Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

- Ես չեմ կարող մեկնաբանել այս հարցը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի տեսանկյունից, քանի որ մենք չունենք բանաձև, որն ուղղակիորեն հասցեագրում է այս խնդիրը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև:

- Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր բանաձևերն ընդունում է ելնելով այն փաստից, որ առանց արդար պատմական ճանաչման հաշտեցումը բարդ է, եթե ոչ անհնարին: Իմ երկրում՝ Կանադայում, Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը վերջերս է ավարտել իր աշխատանքը տեղաբնիկների նկատմամբ իրականացված ցեղասպանության, այդ թվում և դպրոցների միջոցով տեղաբնիկների երեխաներին բռնի ասիմիլացնելու ջանքերի հարցով: Զեկույցի հրապարակման ժամանակ հանձնաժողովը նշել է, որ հաշտեցումը երկարատև գործընթաց է: Այն սկսվում է հենց այսօր՝ ճշմարտությունից: Այն բանից հետո, ինչ ճշմարտությունը հայտնի է դառնում, արդեն բոլորից՝ ինչպես կառավարություններից, այնպես էլ այլ կազմակերպություններից ու անհատներից է կախված հարաբերությունների հաստատումն ու հաշտեցմանն ուղղված ամենօրյա քայլերի ձեռնարկումը, ինչը կարող է հնարավոր դարձնել մեր հասարակության տրանսֆորմացիան: Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները կհասնեն դրան, եթե դա արվի: Սակայն սա սկսելը դժվար կլինի, եթե Թուրքիան չկարողանա առաջինն ընդունել ամենատարրական ճշմարտությունը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Հարցազրույց

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում