«Այբ»-ի ֆաբլաբում աշակերտները զրոյից նախագծում ու կյանքի են կոչում նորարարական լուծումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական ավանում գործող տարածաշրջանային ֆաբլաբում բոլոր լուծումները նորարարական են` մշակված աշակերտների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Այբ»-իռոբոտիկայիթիմիղեկավարՎազգենԳաբրիելյանը` հավելելով, որ լաբորատորիայում իրագործվում են թե աշակերտների, թե ոլորտով հետաքրքրվող անհատների գաղափարները:

ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» հեղինակավոր մրցույթից «Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը վերադարձել է արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: Մրցույթին, որն այս տարի տոնել է հիմնադրման 30-ամյակը, ներկայացել է շուրջ 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ: «Այբ»-ի աշակերտները մրցույթին ներկայացել են իրենց սումո ռոբոտով: Հանդիսատեսի աչքի առաջ հայկական ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ ու հաղթել այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով:

«Ֆաբլաբը մեծ լաբորատորիա է, որը մեծ հնարավորություններ է տալիս աշակերտներին և ուսանողներին իրականացնել իրենց մտահաղացումները` պատրաստելով տարբեր սարքեր, դետալներ: Բացվելուց մինչ օրս բավականին շատ ռոբոտներ են պատրաստվել, բայց ֆաբլաբի հիմնական ժամանակը վերջին ամիսներին զբաղեցրել է սումո ռոբոտը: Դրա վրա կան մանր դետալներ, որոնք երկար ժամանակ են պահանջում մշակելու համար: Ամբողջ ռոբոտը զրոյից նախագծվել ու պատրաստվել է աշակերտների կողմից»,-ասաց Վազգեն Գաբրիելյանը: Նրա խոսքով` ֆաբլաբում օգտագործվում են լազերային կտրիչներ, 3D ֆրեզերային հաստոցներ, տպասալ պատրաստող 3D ֆրեզերային հաստոցը:

Ֆաբլաբում մինչ օրս աշխատել են «Այբ» դպրոցի 30-ից ավելի աշակերտներ և 20 ուսանողներ, այլ հետաքրքրվողներ ևս, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր գաղափարներով, իսկ լաբորատորիայի ղեկավարությունը փորձում է աջակցել, որպեսզի նրանց մտքերը կյանքի կոչվեն:

Հարցին ի պատասխան, թե ինչ ներդրում կարող են ունենալ ֆաբլաբի ուսանողները Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման գործում`Վազգեն Գաբրիելյանը նշեց. «Հայաստանն ունի շատ լուրջ պոտենցիալ ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար, բայց մենք դպրոցում շեշտը դնում ենք կրթության վրա: Աշակերտները հիմնականում աշխատում են մրցույթներին ներկայացվելիք ռոբոտներ պատրաստելու ուղղությամբ, ֆաբլաբը ավելի շատ աշխատանաքային պրոտոտիպեր ստեղծելուն է ուղղված»:

«Այբ» կրթական ավանում տարածաշրջանում առաջին արհեստանոց-լաբորատորիան ֆաբլաբը բացվել նախորդ տարվա հոկտեմբերին:

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել