Հասարակական

Ռուսական ռազմակայանի զինծառայողները պատրաստվում են Հաղթանակի օրվա հանդիսավոր երթին

1 րոպեի ընթերցում

Ռուսական ռազմակայանի զինծառայողները պատրաստվում են Հաղթանակի օրվա հանդիսավոր երթին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են ակտիվորեն նախապատրաստվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի կայազորի «Սիվերսկի» զինվորական ավանի վարժահրապարակում օրական երկու ժամ շարային պատրաստության պարապմունքներ են անցկացվում հանդիսավոր երթի մասնակիցների եւ զինվորական նվագախմբի հետ: Զորահանդեսային հաշվարկների համատեղ վարժանքները կանցկացվեն ապրիլի 29-ին եւ մայիսի 6-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված խորհրդային զինվորների հուշարձաններին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն ռուսական զորախմբի Գյումրիի կայազորի 200-ից ավելի զինծառայողներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում