Հույն պատգամավորը խոստացել է անել հնարավորը` արբեջանական ագրեսիան դադարեցնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ այդ մասին է վկայում նաեւ հույն պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Գարիֆալիա Կանելլիին՝ այս ծանր եւ դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ եղբայրական ձեռք մեկնելու համար, ինչը, ըստ նրա, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության վառ օրինակ է: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Գարիֆալիա Կանելլիի՝ ԼՂՀ կատարած այցը՝ այն գնահատելով ղարաբաղա-ադրբեջանական վերջին իրադարձությունների վերաբերյալ սեփական կարծիք ձեւավորելու տեսանկյունից: Անդրադառնալով հույն պատգամավորի՝ Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու հանգամանքին՝ ԱԺ փոխնախագահը տարօրինակ եւ անընդունելի է համարել 21-րդ դարում մարդու, առավել եւս՝ ԵԽԽՎ պատգամավորի տեղաշարժի սահմանափակումը: Նա հույս է հայտնել, որ Գարիֆալիա Կանելլին եվրոպացի եւ հույն գործընկերներին կներկայացնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է հույն պատգամավորի այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատապարտելի են զոհերի պատճառ հանդիսացող իրադարձությունները, ինչպես նաեւ խնդրի վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գարիֆալիա Կանելլին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցին եւ անթույլատրելի համարել ուրիշի շահերի համար մարդկային կյանքերի կործանումը: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորը՝ դադարեցնելու համար ադրբեջանական ագրեսիան եւ անմեղ կյանքերի զոհաբերումը:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն կատարած այցերին՝ տիկին Կանելլին կարեւորել է ցեղասպանությունների դատապարտումը, քանի որ, ըստ նրա՝ չդատապարտված հանցանգործությունները լի են կրկնության վտանգով: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ միասնաբար պայքարելու մարդու իրավունքների պաշտպանության եւ դրանց իրացման համար:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ