Ժամանակն է ճանաչել ԼՂ անկախությունը. Ֆրանկ Էնգել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ հանդես եկավ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- նշեց Էնգելը:

Նրա խոսքով` հասկանալի է արդեն, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ մի երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռամիլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջանին, չնայած, որ դա երբևէ չպետք է տեղի ունենար: «Այս պարագայում միակ հնարավոր քայլը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Այն ժամանակին հռչակվել է գործող սովետական Սահմանադրությանը լիովին համապատասխան: Այն երբևէ չի ընդունվել, հիմա է ժամանակը դա անելու»,- ամփոփեց Ֆրանկ Էնգելը:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել