Սպորտ

Պատանի ֆուտբոլիստները կմասնակցեն «Զարգացման գավաթ»-ին

1 րոպեի ընթերցում

Պատանի ֆուտբոլիստները կմասնակցեն «Զարգացման գավաթ»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմեկնի Կիպրոս` մասնակցելու տեղում ապրիլի 14-18-ը կայանալիք մրցաշարին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին, հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարն այս տարի տեղի է ունենալու Կիպրոսում:

Հինգօրյա մրցաշարին բացի Հայաստանի պատանի ֆուտբոլիստներից կմասնակցեն նաև Կիպրոսի, Ուելսի և Ջիբրալթարի Մ16 տարեկանների հավաքականները: Հայտնի է նաև «Զարգացման գավաթ» մրցաշարի խաղացանկը, ըստ որի` ապրիլի 14-ին հայ պատանի ֆուտբոլիստները կմրցեն Ուելսի, ապրիլի 16-ին՝ Կիպրոսի, իսկ ապրիլի 18-ին՝ Ջիբրալթարի հասակակիցների դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում