Արարատի մարզի բնակիչները եւս հայ զինվորի կողքին են

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերի ընթացքում արցախյան ազատամարտիկներին, կամավորներին, հայ զինվորներին ձեռք մեկնելու նպատակով` Արարատի մարզպետարանում էր հավաքվել մարզի բնակիչների, անհատ ձեռներեցների, բոլոր դպրոցների աշակերտների օգնությունը: Քաղցրավենիքից, հիգիենայի պարագաներից, տաք հագուստից, գուլպաներից, ծխախոտից, հյութերից բացի` հասցեկանությամբ ուղարկվեց նաեւ պատկառելի գումար:

Այն, որ մեր ազատամարտիկներն ու զինվորներն այս օգնության կարիքը չունեն` գիտենք բոլորս: Դրանով բնակիչները, դպրոցականներն իրենց զորակցությունն են հայտնում բանակին, զինվորին, ազատամարտիկին: Այդ մասին են վկայում արկղերի մակագրությունները` «Մենք նահանջ չունենք», «Մենք ձեզ հետ ենք, զինվոր», «Հաղթանակ հայ քաջորդիներին», «Առաջ, հայոց առյուծներ», եւ այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իրենց աջակցություն են ցուցաբերել հայ զինվորին նաեւ մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցները:

Մշտապես հայ առաքելական եկեղեցին անբաժան է եղել հայոց պետությունից, եւ այս օրը եւս բացառություն չէ: Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Դալարի Սբ Մարիամ Ասվածածաին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահան Հարությունյանը, եւ մարզի այլ եկեղեցիների հոգեւր հովիվները վերոնշյալ օգնությունը հասցրին Արցախ: Նրանք այնտեղ կկատարեն պահպանության կարգ: Հայ զինվորի պահպանման, հաղթանակի ու խաղաղության հաստատման համար աղոթք կառաքեն առ Աստված:

Շարունակվում է բնակիչների եւ աշակերտների օգնությունն Արարատի մարզպետարան:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում