Քաղաքականություն

Արցախը հաղորդում է Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր կորուստների մասին

1 րոպեի ընթերցում

Արցախը հաղորդում է Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր կորուստների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդում է Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի նոր կորուստների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հետագա զարգացումների մասին՝ առաջիկա հաղորդագրություններում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում