Լեհաստանը առաջնահերթություն է համարում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսման և լարվածության աճի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարածած հաղորդագրության մեջ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերադառնալ 1994թ-ից մեկնարկած խաղաղության բանակցություններին:

«Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա դիվանագիտական` բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական բանակցային ֆորմատում: Դեմ ենք ռազմական բնույթի գործողությունների, որոնք միայն բերում են հակամարտության գոտում լարվածության աճի: Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին պահպանել խաղաղության հաստատման գործընթացի միջազգային մեխանիզմները: Առաջնահերթությունը հակամարտության գոտում հնարավորինս արագ իրավիճակի կայունացումն է»,- նշված է հայտարարության մեջ:

Լեհաստանի ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ աջակցում է արյունահեղության ու զինված հակամարտության դադարեցման միջազգային հանրության ջանքերին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Հայերեն English Русский

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին