Կարծիքներ

Ադրբեջանը տեղեկատվական ծուղակ է լարել. ՊՆ-ն ու փորձագետները համակարծիք են

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը տեղեկատվական ծուղակ է լարել. ՊՆ-ն ու փորձագետները համակարծիք են

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն ընդգծեց, որ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն այլևս ի վիճակի չէ շարունակել ռազմական գործողություններն Արցախի դեմ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրադադար պետք է խնդրի պաշտոնական Ստեփանակերտից, քանի որ ձախողել է Արցախի դեմ պատերազմ սկսելու փորձը: «Չնայած Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ նման որոշում են կայացրել՝ անսալով միջազգային կոչերին, բայց ակնհայտ է, որ նախկինում նման կոչեր ևս եղել են, բայց նրանք չեն լսել: Հիմա միակ պատճառը, որը կարող է ստիպել Ադրբեջանին նման հայտարարություն անել, այն է, որ ռազմաճակատի ողջ երկայնքով Ադրբեջանը ահռելի կորուստներ է կրում և այլևս մարդկային և բարոյական ռեսուրս չունի Արցախի պաշտպանության բանակի հարվածներին դիմակայելու»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանցիները փորձում են իրավիճակից հնարավորինս լավ արդյունքով դուրս գալ, բայց փաստն այն է, որ Ադրբեջանի հարձակման արդյունքում որոշակի փոփոխություններ են եղել ռազմաճակատում և մինչև այդ փոփոխությունները հստակ չվերացվեն, Ադրբեջանը չի կարող նման միակողմանի հայտարարություններ անել և դուրս գալ այդ իրավիճակից: «Իրականությունն այն է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու փորձ է իրականացրել, այդ փորձը տապալվել է և հրադադարի մասին որոշումը նա արդեն պետք է խնդրի պաշտոնական Ստեփանակերտից և ոչ թե միակողմանի նման որոշումներ կայացնի»,- եզրափակեց քաղաքագետը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվելէ 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-իլույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժըտվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավորեղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում