Ադրբեջանի քայլը Ալիևի` ԱՄՆ տապալված այցի արդյունք է. Տարասով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն ԱՄՆ և բանակցությունները պետքարտուղար Ջոն Քերիի հետ չտվեցին ադրբեջանական կողմի ակնկալած արդյունքները: Դրանով է «Արմենպրես»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեկնաբանում ադրբեջանական կողմի արձագանքը և սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: «Պատճառն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրականապես խուսափում է օգտագործել «տարածքային ամբողջականություն» եզրույթը: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայտնվում են միջազգային մեկուսացման մեջ: Չեմ կարծում, որ մեծ պատերազմ կբռնկվի, Ալիևը պարզապես ուզում է կենտրոնացնել ուշադրությունն իր վրա, որպեսզի միջազգային հանրությունը սկսի զբաղվել ղարաբաղյան հարցով այնպես, ինչպես զբաղում է ուկրաինական խնդրով»,- հավելեց քաղաքագետը:

Տարասովի կարծիքով` ադրբեջանական կողմի ակտիվությունը կարող է լինել հնարք՝ շեղելու ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակից: Եվ այս ամենը կատարվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: «Սա կարող է իրավիճակը ապակայունացնող լուրջ նշան լինել, և խոսքը միայն Անդրկովկասի մասին չէ»,- նշեց Տարասովը:

Նրա դիտարկմամբ` եթե կայուն զինված հակամարտությունները շարունակվեն, պատկերն անհանգստացնող կլինի, իսկ եթե հաջողվի տեղայնացնել՝ սցենարը կփոխվի: Դա կնշանակի, որ բանակցային գործընթացն ընդհատվել է, և միջազգային հանրությունը կփորձի սառեցնել կոնֆլիկտը: Այնուամենայնիվ, Տարասովն ասաց, որ հետևանքների մասին առայժմ բարդ է խոսել, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26