Ադրբեջանական իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի անպատասխանատու գործողությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող իրավիճակը, նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ադրբեջանական կողմի այսօրվա գործողությունները նախևառաջ ապտակ են Մինսկի խմբին, համանախագահներին և միջազգային անվտանգության համակարգին: Հայկական և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակներն ի զորու են հակահարված հասցնելու ցանկացած նման ոտնձգության: Սակայն նման անպատասխանատու գործողությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն»,-ընդգծեց նա:

Արմեն Աշոտյանը հորդորում է բոլորին ապավինել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ, չտրվել խուճապի և ասեկոսեների: «Հատկապես պետք է հեռու մնալ ադրբեջանական ապատեղեկատվական նյութերի ընթերցումից և հրապարակումից: Հայկական բանակն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի զորու է պաշտպանել մեր օջախները և մեր երկու պետությունները»,- հավելեց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26