Մշակույթ

Disney-ը ֆիլմ Է նկարահանելու Սպիտակաձյունիկի քրոջ մասին

1 րոպեի ընթերցում

Disney-ը ֆիլմ Է նկարահանելու Սպիտակաձյունիկի քրոջ մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ընկերությունն աշխատում Է Ալծաղիկի՝ Սպիտակաձյունիկի քրոջ արկածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Սցենարիստներն զգալիորեն վերամշակել են Գրիմմ եղբայրների հեքիաթի օրիգինալ սյուժեն:

Խոսքը վերաբերում Է ոչ թե «Սպիտակաձյունիկը եւ Ալծաղիկը» հեքիաթի Էկրանավորմանը, այլ «Սպիտակաձյունիկի եւ յոթ թզուկների» նոր տարբերակին: Օրիգինալ պատմության մեջ Ալծաղիկը չկա: Բայց Իվեն Դոգերթիի մտահղացմամբ, որը փոխադրել Է Ջասթին Մերցի սկզբնական սցենարը, Ալծաղիկը պետք Է քրոջը կյանքի վերադարձնի՝ թզուկների օգնությամբ գտնելով այն միջոցը, որը կարթնացնի բյուրեղապակե դագաղի մեջ քնած Սպիտակաձյունիկին:

Ռելիզի ամսաթիվը չի նշվում:

«Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» մուլտֆիլմը թողարկվել Է 1937 թվականին:

Այն Ուոլթ Դիսնեյի ստուդիայի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն Էր եւ այսօրվա դրությամբ Սպիտակաձյունիկին նվիրված միակ դիսնեյյան կինոնկարն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում