«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է, եւ այժմ ներկայացվում են որոշ մանրամասներ եւ բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:

Հայաստանի տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է: «Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ՝ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշում է ռեժիսորը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը շատ կարեւորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու ինչպես երգչին, այնպես էլ երկիրը: «Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես, հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ՝ դուք էլ կհավանեք այն »,- նշում է Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին՝ Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի