Անգլիայում վաճառքի են հանել Ջոն Լենոնի մանկության տունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Վուլթոնի շրջանում վաճառքի են հանել այն քոթեջը, որն ավելի վաղ պատկանում Էր The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնի մորն եւ մորաքրոջը: Առաջարկի արժեքը կազմում Է 325 հազար ֆունտ ստեռլինգ (460 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Development Finance Today-ին:
Անշարժ գույքի իրացմամբ զբաղվում Է Whitegates գործակալությունը: Լենոնը քոթեջում անցկացրել Է մանկությունը՝ ապրելով իր մոր՝ Ջուլյայի եւ մորաքրոջ՝ Միմիի հետ: Նրա մեկնելուց հետո նրանք մնացել են տանը, եւ The Beatles-ի ղեկավարը հաճախ Էր այցելում այստեղ:
Երկու ննջասենյակով քոթեջը Վուլթոն նախկին գյուղի պատմական կառույցներից մեկն Է, գյուղ, որը 20-րդ դարի սկզբին մտել Է Լիվերպուլի կազմի մեջ: Դրանում պահպանվել Է տախտակե հին հատակը: