Տնտեսություն

Պետությունը վերանայում է դիվանագետների աշխատավարձերը

1 րոպեի ընթերցում

Պետությունը վերանայում է դիվանագետների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը վերանայելու է Հայաստանի դեսպանների և դիվանագետների աշխատավարձերը՝ արժութային տատանումների պատճառով։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 24-ին կայացած կառավարության նիստում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ փոփոխությունները կատարվում են դոլարի ու եվրոյի փոխարժեքի տատանումների պատճառով՝ հաշվի առնելով, որ դիվանագետները ծառայություն են իրականացնում արտասահմանում, և նրանց աշխատավարձերը եվրոյի գոտուց դուրս կապված են դոլարին։

Հաշվի առնելով 2015 թվականի փոխարժեքի կանխատեսումների համեմատ փոփոխությունները՝ արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոնական դրույքները նախատեսված են 217.9 հազար ու 247.5 հազար դրամի չափով։ Փոփոխությունների են ենթարկվելու նաև դիվանագիտական այլ աստիճան ունեցող դիվանագետների աշխատավարձերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում