Ռուսական զորքերի դուրս բերմամբ կմեծացվի ճնշումը Սիրիայի նախագահի նկատմամբ. փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից ռուսական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը այլ պետությունների հետ բանակցությունների առարկա չի եղել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: «Սա Ռուսաստանի նախագահի որոշումն է՝ հիմնված Սիրիայում ռուսական ռազմական անձնակազմի գործողությունների տվյալների վրա: Պուտինը ուշադրությունը կենտրոնացրել է ռուսական անձնակազմի գործողությունների արդյունքների վրա և եկել այն եզրահանգմանը, որ հիմնական խնդիրները լուծվել են»:

Փորձագետի կարծիքով` ռուսական զորքերի դուրս բերմամբ կմեծացվի Սիրիայի նախագահի նկատմամբ ճնշումը, Ասադը լուրջ կվերաբերվի Ժնևում ընթացող բանակցություններին, որոնց նպատակն է նախապատրաստել Սիրիայում իշխանության քաղաքական անցման գործընթացին և կարգավորել երկրում տիրող կոնֆլիկտային իրավիճակը:

Սակայն բանախոսն իր դժգոհությունը հայտնեց հայ իշխանությունների վերաբերյալ, որոնք անտարբերություն են դրսևորում սիրիահայերի նկատմամբ: «Մենք Սիրիայում ունենք հայություն, ունենք հազարավոր հայեր: Ամեն րոպե հայերը վտանգի տակ են, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվում այդ երկրում նրանց օգնության ձեռք մեկնելու համար: Մենք վատ ենք հոգում մեր հայրենակիցների կարիքները թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Մենք ամպագոռգոռ հայտարարություններ ենք անում, թե նրանց կողքին ենք, սակայն երբ օգնության ժամն է գալիս՝ ետ ենք քաշվում»:

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց մարտի 15-ից սկսել Սիրիայում գործող զորակազմի հիմնական մասի դուրսբերումը։ Նրա խոսքով՝ զինվորականների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են։ Ըստ այդմ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը վստահեցրել է, որ ահաբեկիչներին հարվածներ հասցնելը կշարունակվի:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26