Life

1961 թվականի Ferrari-ն աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

1961 թվականի Ferrari-ն աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ferrari 250 GT SWB California Spider-ը 17,16 մլն դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի Ամիլիա կղզում Gooding աճուրդների տան կազմակերպած վաճառքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է մարտի 16-ի մամուլի տեղեկագրում:

Ավտոմեքենան օգտագործվել Է իտալացի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի «Երեկ, այսօր, վաղը» գեղարվեստական ֆիլմի (1963 թ.) նկարահանումների ժամանակ: 1964 թվականին որպես օտարերկրյա լավագույն ֆիլմ «Օսկար» ստացած կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Սոֆի Լորենը եւ Մարչելո Մաստրոյանին:

Ավտոմեքենան ավելի վաղ հաջորդաբար պատկանել Է արդյունաբերական դիզայներ Ջանֆրանկո Ֆրատինիին եւ Ferrari-ի մասշտաբային մոդելների պատրաստման վարպետ Տերցո Դալիային, իսկ 1985 թվականից այն եղել Է անունը չնշված իտալական հավաքորդի հավաքածուում:

Մեքենայի նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում: Լոտի վաճառքից ստացված գումարը ռեկորդային Է աճուրդների տան համար, ինչը փաստել են նրա ներկայացուցիչները:

Gooding & Company-ն` աճուրդների ամերիկյան տունը, մասնագիտանում Է ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների վաճառքի բնագավառում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում