Սպորտ

Առգրավվել են ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատերի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր

1 րոպեի ընթերցում

Առգրավվել են ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատերի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին: Այս մասին փոխանցում է «Արմենպրես» -ը՝ հղում անելով sport.ru կայքին:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը այդ կազմակերպության միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել ՈՒԵՖԱ -ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հաշվին: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի դատախազության պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնություն էր տվել խուզարկություն անցկացնել ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում