Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ բացված «Ռոսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղ է ստեղծել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում բացված մայրաքաղաքի երրորդ խոշոր առևտրի և ժամանցի կենտրոնը՝ «Ռոսիա մոլ»-ը, 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Բացի այդ, մոլի սեփականատեր, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ հիմնադիրԽաչատուր Սուքիասյանի խոսքով՝ այն նպաստում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: «Պետք է նկատել, որ մոլերը նույնպես նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որպես կառուցող` կարող եմ ասել՝ այո, դա խոշոր ներդրում է, բայց այստեղ 100-ավոր աշխատատեղեր են ստեղծվում, դրանից առաջ շինարարական աշխատանքներ են եղել, որը նպաստում է, որ մի քայլ առաջ գնան հայկական շինարարարական արտադրամասերը: Նրանք սովորում ու դառնում են ավելի պիտանի մասնագետներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց գործարարը: Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ Հայաստանում տարբեր ոլորտներում մրցունակ արտադրանք ստեղծելու մեծ հնարավորություններ կան: «Հայերը շատ լավ միտք ունեն, որակով կարող են արտադրանք ապահովել: Անհրաժեշտ է ոլորտին աջակցել, ֆինանսական միկրովարկեր տրամադրել, որ ՓՄՁ բիզնեսներն ապագայում դառնան խոշոր բրենդներ, այդ հնարավորությունը կա Հայաստանում: Ես ինքս էլ զարմացած եմ, թե ինչ կարգի արտադրանք են կարողանում տալ հագուստի արտադրությամբ զբաղվողները»,-հավելեց նա: Սուքիասյանը վստահեցրեց, որ աջակցելու են, որպեսզի հայկական արտադրության ապրանքները ևս ներկայացված լինեն կենտրոնում՝ մանավանդ, որ դրանք իրենց որակով չեն զիջում ճանաչված բրենդներին:

Խաչատուր Սուքիասյանը շեշտեց, որ Երևանում մոլերը քիչ են՝ նշելով, որ ապրել է արտասահմանյան 650 հազար բնակչություն ունեցող քաղաքում, ուր 7-ից ավելի մոլ կար, իսկ երեք տարի առաջ էլ այնտեղ կառուցեցին 25 հազար քառակուսի մետրանոց խոշոր առևտրային կենտրոն: Խաչատուր Սուքիասյանը ընդգծեց, որ առևտրային և ժամանացային խոշոր կենտրոնի առկայությունը դրական ազդեցություն ունի նաև զբոսաշրջային բիզնեսի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նկատեց, որ Երևանը համալրվեց նոր, գեղեցիկ, եվրոպական ստանդարտներին հարիր առևտրային կենտրոնով: «Քաղաքին ու հատկապես միջին խավին այն տալու է սպասարկման նոր հնարավորություններ, մատչելի ծառայությունների ու ապրանքների մատակարարում, մետրոյի հանգույցից մինչև մայրուղային խաչմերուկների վրա ելք ունեցող մշակութային վայր, ուր ոչ միայն առևտուր կարող են կատարել, այև հանգիստ, ժամանց անցկացնել»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա հավելեց, որ Երևանում գործող մոլերը գրավիչ են հատկապես տարածաշրջանային տուրիստների համար:

«Ռոսսիա մոլ»-ը, որը գտնվում է Մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանի հարևանությամբ, անմիջական մուտք ունի դեպի Մետրոպոլիտեն: Առևտրի ու ժամանցի կենտրոնը վեցհարկանի կառույց է՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12 հազար 600քմ է, որից 8 հազար քմ առևտրային տարածք է։ Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (05.03.2016-ի դրությամբ՝ այն կազմում է 7 միլիարդ 410 միլիոն ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։

«Ռոսսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Թիրախային նպատակներից է համարվում նաև ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։ Այստեղ իրենց սրահներն են բացել հայտնի ապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչները: Մոլում ներկայացված են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են՝ Ralf Ringer, Adidas, LC Waikiki, Elis, Fullman և այլն: Գործում են բազմաթիվ սրճարաններ` այցելուներին առաջարկելով եվրոպական, մեքսիկական, ճապոնական և արևելյան կերակրատեսակների լայն ընտրանի: Մոլն աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի կենտրոնով՝ հագեցված գերժամանակակից խաղային ատրակցիոններով: Բացի խաղային ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով մեծ ավտոդրոմ։ Այստեղ գործելու է նմանատիպը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով, իսկ սրճարանի հատակը սարքավորված է ինտերակտիվ ԼԵԴ էկրանով: Գործում է 9D կինոդահլիճը: Մանկական համալիրում կարելի է նշել բազմաթիվ տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, (bubble show) և մանուկների համար նախատեսված այլ միջոցառումներ: Հաճախորդների հարամարավետությունն ապահովելու նպատակով Առեւտրի կենտրոնում նախատեսված է 5 մուտք. 3-ը՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից, 1-ը՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից, իսկ մյուսը՝ Մ. Խորենացու փողոցից։ Կգործեն երկկողմանի ավտոկայանատեղիներ՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան