Իտալիան պիցցան ներկայացրել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան պիցցայի պատրաստման նեապոլիտանական ավանդական տարբերակը ներկայացրել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ANSA գործակալությունը՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեին, որը հավանություն Է տվել գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ պարենամթերքի հարցերի նախարարության առաջարկին, որին աջակցել Է մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարարությունը:

«Մենք պաշտոնական հայտ ենք փոխանցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որտեղ քննարկում Է սկսվելու 200 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-հայտնել Է հայտի պատասխանատու Պիեռլուիջի Պետրիլոն: Նա նշել Է, որ պիցցան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելը դյուրին չի լինի, որովհետեւ մինչ այժմ Համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում խոհարարական ավանդույթ չի եղել:

Հանձնաժողովի կարծիքով՝ պիցցայի (պիցցայոլոյի) նեապոլիտանական վարպետների ավանդույթը դուրս Է գալիս կուլինարիայի շրջանակներից: «Պիցցան ոչ միայն նեապոլիտանացիների, այլեւ բոլոր իտալացիների ինքնության բաղադրիչն Է: Դա Իտալիայի մակնիշն Է ամբողջ աշխարհում»,-ասված Է ազգային կոմիտեի նամակում:

Սպասվում Է, որ որոշումը կընդունվի Փարիզում 2017 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի