Ադրբեջանում բնիկ ժողովուրդների գոյապահպանումն ամենակարևոր խնդիրն է. Գառնիկ Ասատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների գոյապահպանումն ամենակարևոր խնդիր է: Այս մասին «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները իրականություն և հեռանկարներ» խորագրով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Կովկաս-կասպիականտարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

«Կլոր սեղանը նվիրված է Ադրբեջանում բնիկ ժողովուրդների տարբեր հարցերի քննարկմանը: Բազմաթիվ ելույթներ կան, որոնք նվիրված են ինչպես բնիկ ժողովուրդների ներկայիս իրավիճակին, գոյապահպանման խնդիրներին, մարդու իրավունքների պահպանմանը, այնպես էլ ազգային ազատագրական շարժման գործընթացներին, որոնք ընթանում են այսօր Ադրբեջանում այդ ժողովուրդների, նախ և առաջ` թալիշների շրջանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գառնիկ Ասատրյանը:

Նրա խոսքով` բազմաթիվ հարցեր են մեկնաբանվում, առաջ քաշվում:

«Քննարկումների ընթացքում ծնվում է ճշմարտությունը, թե որ խնդիրների վրա պետք է կենտրոնանանք, ինչ հարցեր պետք է հատկապես շեշտվեն, ինչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձվեն, ինչ հարցեր ունեն այսօր առաջնայնություն ազգային շահերի համար, և ինչ հարցեր չունեն»,-շեշտեց նա:

Գառնիկ Ասատրյանի խոսքով` կարևոր են Ադրբեջանում բնիկ ժողովուրդների, նրանց մշակույթի, լեզվի պահպանման հարցերը:

«Տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ ժողովուրդների մոտ: Շատ հարցեր կան, որ չգիտենք, հարցեր, որոնք չեն բարձրաձայնվում»,-հավելեց նա:

Կովկաս-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը և «Մոդուս վիվենդի» կենտրոնը կազմակերպել են կլոր սեղան քննարկում, որի թեման է «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները իրականություն և հեռանկարներ»: Քննարկմանը մասնակցում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչներ Ադբրեջանից:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26